|
Փոխարժեքներ
30 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանրային վերահսկողության նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել 11 ընկերությունների արտադարած կաթնամթերք։
Դրանք հանձնել է միջազգային հավատարմագրում ունեցող 3 լաբորատորիաներին՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։ Այս ընթացքում ֆիքսել են, պետական լոբորատորիայում փորձաքննության գներն անհամամետ բարձր են։ Երեք լաբորատորիաներից ստացած արդյունքների շեղումները փոքր են։
Նմուշառման համար սուպերմարկետն ընտրելիս մոնիտորինգ են արել ու հաշվի են առել, որ սառնարաններում միշտ ապահովված լինի կաթնամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ։
Ուսումնասիրության ընթացքում նմուշառում է իրականացվել 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների՝ «Մարիաննա» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» կաթնամթերքի արտադրական ընկերության, «Երեմյան Փրոդաքթս» ընկերության, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ, «Միլկին» ընկերության, «Բոնիլատ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ կաթ, թթվասեր և կաթնաշոռ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ թթվասեր և կաթնաշոռ, և «Իգիթ» ՍՊԸ չեչիլ պանիր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր փորձաքննության լաբորատորիաներում։
Մինչ արդյունքների հրապարակումը Պիպոյանն ընդգծեց, կաթնաշոռի շուկայում ունենք լրջագույն խնդիր. «Հայտնաբերվել են ոչ միայն աղիքային ցուպիկի մանրէներ, այլև խմորասնկեր, բորբոսասնկեր»։
Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել
ՀԿ նախագան ասաց՝ այս բոլոր տվյալները, ինչպես նաև մեթոդաբանությունը տրամադրելու են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Մանրամասները՝ տեսանյութում։