կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 22:06
Քաղաքական

Քարոզում են, որ էլ պետք չէ հայրենիքի համար զոհվել, որովհետև մի կողմ նետված եք մնալու․ Ա․ Գևորգյան

Քարոզում են,  որ էլ պետք չէ հայրենիքի համար զոհվել, որովհետև մի կողմ նետված եք մնալու․ Ա․ Գևորգյան

Այսօր մեր հերոս տղաների դիակների հարցը շատ կարևոր է, սակայն մի կողմ է նետված, եթե նախարարի օրակարգում լիներ հարցը, ապա այն լուծում կստանար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ ՀԵՄ վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը՝ խոսելով երեկ ԱՆ-ի դիմաց երիտասարդների անցկացրած բողոքի ակցիայի և ոստիկանների գործողությունների մասին:

Հիշեցնենք, որ երեկ երիտասարդները ակցիա էին իրականացնում Առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջելով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպում, որպեսզի վերջինս բացատրություն տա, թե ինչու են պատերազմի ընթացքում զոհերի մարմինները պահվում ոչ պատշաճ պայմաններում: Ակցիայի ընթացքում միջադեպ եղավ ոստիկանների և քաղաքացիների միջև, եղան բերման ենթարկվածներ:

Գրիգորյանը նշեց, որ երեկ պարզապես հանդիպում էին ուզում կազմակերպել նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որովհետև վերջինս տվյալ ոլորտի պատասխանատուն է և հենց նա պետք է հսկի ոլորտը, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: