Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ-ն: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում նաև ընդգրկված էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, որին, սակայն, դատարանը թույլ չի տվել մեկնել: Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գևորգյանը նշեց, որ նիստը հագեցած ու հայկական օրակարգով է։
«Մի քանի հարցեր կային, որ հատկապես առնչվում են ՀՀ-ին: Ես՝ որպես պատվիրակության անդամ, և հետևելով ԱԺ նախագահի կարգադրությանը, որը ստորագրվել է ամսի 22-ին՝ գործուղման մասին, պատրաստվում էի մեկնել: Նիստի աշխատանքներին մասնակցելու համար դիմել եմ դատարանին և Հատուկ քննչական ծառայությանը, ամսի 24-ին ստացել եմ մերժում դատարանի կողմի՝ հետևյալ հիմնավորմամբ․ «Ամսի 28-ին լինելու է դատական նիստը, որին Ձեր ներկայությունը պարտադիր է, ուստի խնդրանքը չի կարող բավարարվել»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Նրա խոսքով՝ այդուհետ ինքը գրել է երկրորդ դիմումը՝ ներկայացնելով նոր հանգամանքներ, թե ինչու է կարևոր իր ներկայությունն այդ խորհրդաժողովին:
«Երկրորդ դիմումն էլ մերժվել է՝ առանց բացատրության: Դատավոր Դանիբեկյանի որոշման արդյուքում ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր այնտեղ չեն։ Նստաշրջանի ընթացքում կա գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի հնարավորություն, ես պատրաստվում էի բարձրացնել գերիների հարցը, թե ի՞նչ է անում Եվրոպայի խորհուրդը , որպեսզի այդ մարդիկ օր առաջ հայտնվեն իրենց հայրենիքում: Պատրաստվում էի այնտեղ հանձնել Մարդու իրավունքների Հայաստանի պատրաստած երկու զեկույցները, բայց այսօր ես զրկված եմ այդ հնարավորությունն իրականացնելուց. ցանկություն եմ ունեցել տեղում հանդիպել Մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի հանձնակատարի հետ: Հիմա հարց՝ եթե դատարանը կարողանում է նիստը հետաձգել, որովհետև պետք է գնա վերապատրաստումների, ինչո՞վ էր առաջնորդվում դատարանը, որը կարող էր ընդամենը մեկ շաբաթ հետաձգել այսօրվա նիստը, որպեսզի պատվիրակությունը կարողանար լիարժեք ներկայանալ: Այսօրվա գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում»,- նշեց Արմեն Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: