կարևոր
319 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 19:16
Քաղաքական Արցախ

ՀՀ-ում ասում են՝ «Արցախի հարցը փակված է», իսկ մենք պնդում ենք՝ Արցախի հարցը չի՛ կարող փակվել․ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ

«Շատ ուրախ եմ որ կարող եմ գտնվել Հայաստանում այստեղ և հակիրճ մեկությամբ հանդես գալ որպես շվեյցարացի խորհրդարանական։

2024 թվականի հոկտեմբերին ես հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ և նրանց տվեցի երեք հիմնական հարց․

1․ ի՞նչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին,  

2․ ի՞նչ եք դուք ուզում հիմա․

3․ ինչպե՞ս է հնարավոր հասնել այդ նպատակին։

Նրանց հստակ առաջարկը հետևյալն էր․ կլոր սեղան Ադրբեջանի և Արցախի միջև՝ միջազգային կիծակետում։ Այդ հանդիպման ընթացքում ես խոստում տվեցի՝ «ես կվերադառնամ Շվեյցարիա և կփորձեմ անել ինչ-որ բան», ապա 2024 թվականի հոկտեմբերին ես «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար՝ նպաստելով հայերին վերադառնալ» վերնագրով խնդրագիր ներկայացրեցի արտգործնախարարություն: Այս խնդրագիրն արժանացավ հանձնաժողովի մեծամասնության հավանությանը», — այս մասին «Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը։

Մանրամասն՝ տեսանյութում։