կարևոր
2734 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-10 10:55
Քաղաքական

Արցախի հարցը փակված է լոկ ՀՀ իշխանության համար, սակայն ոչ՝ համայն հայության

Արցախի հարցը փակված է լոկ ՀՀ իշխանության համար, սակայն ոչ՝ համայն հայության

Այսօր ՀՀ Աժ-ում հնչած իշխանական կողմի տեսակետները վերահաստատում են այն համոզումը, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվել է Արցախից։ Իշխանություններն այնքան վախ ունեն, որ սեպտեմբերի 2-ին նույնիսկ ծաղկեպսակ չխոնարհեցին Արցախի պետականության ստեղծման ճանապարհին իրենց կյանքը զոհած նվիրյալների շիրիմներին, այդքանն ուրանա՞լ․․․

Արցախի Անկախության տոնին նվիրված Դաշնակցության Հայաստանի կառուցի կողմից կազմակերպած միջոցառման ընթացքում հնչած ելույթներում, նաեւ ոչ իշխանական՝ մտահոգ քաղաքական գործիչների կողմից վերահաստատվել է այն թեզը, որ Արցախի պետականության գոյությունը կարեւոր է եւ անհրաժեշտ՝ Արցախի հարցը օրակարգում պահելու եւ արցախցիների իրավունքների իրացման ուղղությամբ պայքար տանելու համար։

Ցավալի եւ ողբերգական է, երբ Մայր Հայաստանի բարձրագույն մարմնի ամբիոնից արդեն քանի անգամ հնչում է Արցախից հրաժարվելու, Արցախի իշխանություններին մերժելու թեզեր, ավելի ցավալի է, երբ դրան հակընդեմ չկա ժողովրդային լայն արձագանք, լուռ է նաեւ Սփյուռքը․․․

Արցախից հրաժարումը ադրբեջանական օրակարգ է։ Չես կարող պատմությունից ջնջել հաղթականդ, անցյալդ, չես կարող հրաժարվել քո ինքնությունից, քո իրավունքից, քո պայքարից, դա կարող է անել թշնամու օրակարգը սպասարկողը միայն։

Հայաստանի ներկա իշխանությունները փաստացի «պատմության աղբաման» են նետում Արցախի հարցը, չեն ընդունում Հայաստանում այլ երկրի իշխանություն, չկա քաղաքական երկխոսություն, ո՞վ պետք է պայքարի Արցախի համար, եթե ոչ Արցախի իշխանությունները, եթե ոչ Սփյուռքը, եթե ոչ ամբողջական հայությունը։

Արցախի հարցը փակված է լոկ այս իշխանության համար, սակայն ոչ համայն հայության համար։

Ապառաժ