Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր աշխատանքների գերակա ուղղություններց մեկն այն է, որ կրճատվի ԱՄՆ կառավարության օժանդակությունը Ադրբեջանին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը՝ լրագրողների հետ հարցազրույցում։
«Այսօր Սենատում պիտի քննարկվի ԱՄՆ անվտանգության բանաձևը, որի մեջ կան 2 բարեփոխումներ, և ԱՄՆ Հայ դատի հանձնախումը անմիջականորեն աշխատել է սենատորների հետ, որպեսզի կրճատվի ԱՄՆ օժանդակությունը դեպի Ադրբեջան։ Սա մեր գերադաս աշխատանքներից մեկն է, որովհետև ի վերջո նկատի առնելով Ադրբեջանի հարձակողական դիրքը, 2020-ի պատերազմը, որ մինչև օրս վերջացած չէ, ԱՄՆ կառավարությունը որևէ ձևով չպետք է ամերիկյան օժանդակություն ուղարկի Ադրբեջան»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Դրանից բացի նա նշեց, որ աշխատանք են տանում, որ ամերիկյան տեխնոլոգիաները չօգտագործվեն ընդդեմ հայ քաղաքացիների, Արցախի քաղաքացիների, ինչը տեսանք 2020-ի պատերազմին:
«Մենք տեսանք, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվեցին Ադրբեջանի կողմից, փաստորեն նրանք օգտագործեցին ամերիկյան տեխնոլոգիա: Դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն, քանի որ օրենքներ կան, որն ասում է, որ ամերիկյան տեխնոլոգիաները չպետք է օգտագործվեն անմեղ քաղաքացիների դեմ»,-ասաց Չուլջյանը։
Նա ընդգծեց, որ իրենց աշխատանքի նպատակներից մեկն էլ Արցախին ու Ադրբեջանին ուղղված օժանդակության ընդլայնումն է:
«Մի քանի ամիս առաջ Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի օժանդակություն նախատեսեց Արցախի համար, ինչը բավարար չէ՝ մանավանդ հաշվի առնելով հարյուր հազարավոր անտուն հայերին, որոնք ստիպված եղան իրենց տները թողնել»,-ասաց նա:
ԱՄՆ-ի պատգամը, ըստ նրա, հստակ պետք է լինի, որ չեն զորակցում Ադրբեջանի հարձակողական քայլերը․ այսօր այդ պայքարի մի փուլն է:
Մանրամասն՝ տեսանյութում․