կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 21:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցները շրջափակելու ենք, որ խորհրդարանը չշարունակի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Պատրաստվում ենք Դեմիրճյան և Բաղրամյան փողոցները շրջափակել և թույլ չտալ, որ խորհրդարանը շարունակի իր գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ  Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երբ ցուցարարները շրջափակեցին ԱԺ բոլոր մուտքերը։

Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը չունի անելիք, որովհետև նրա գործունեությունը, իրենց գնահատմամբ, հակազգային է, հակապետական է և հակասահմանադրական է։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք համարում են, որ նախագահ չունենք, և այս լարվածության պատասխանատվությունը նաեւ իրենն է։

«Մեր երկրում նախագահի գիտությամբ և մասնակցությամբ հերթական անգամ տապալվել է սահմանդրական կարգը․ եթե որևէ ինստիտուտ մեր երկրում չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու և պաշտպանելու և դա մեր բնական իրավունքն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․