կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 16:59
Հասարակություն

ԱՄՆ֊ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր դեր կխաղա Հայաստանի ապագայի համար. Էլիզաբեթ Չուլջյան

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը զգուշորեն ոգևորված է այս շաբաթվա լրատվությամբ, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին իր պատգամում ճշգրիտ ձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

«Եթե նախագահն այդ քայլն անի, ապա պետք է վերջ տա Թուրքիայի՝ մոտ 40 տարվա արտաքին վետոյին: Անշուշտ Ցեղասպանության ճանաչումը կարևոր դեր կխաղա այն արարքները պատմականորեն ճիշտ կերպով հիշատակելու հարցում, որ այսօր հայ ժողովուրդը և ամբողջ աշխարհը հիշում է, ոգեկոչում և դատապարտում, բայց այսօրվա նախագահի ճանաչումը կարևոր դեր պետք է խաղա Հայաստանի ապագայի համար»,- ասաց Էլիզաբեթ Չուլջյան:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի քարտուղարն ընդգծեց՝ այս քայլը ապահովելու է Հայաստանի անվտանգությունը և դրա կողքին կարևոր քայլ պետք է լինի արդարությունը, որին հայ ժողովուրդն արժանի է:

«Այս աշխատանքներում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայ գաղութը տասամյակներ է աշխատում, և մեր քաղաքական հիմնավորումը դրված է նրանում, որ այս օրին հասնենք»,- նշեց նա: