կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 17:08
Տարածաշրջան

«Առողջության իրավունք» ԻՀԿ-ի հիմնադիր համանախագահների ասուլիսը՝ փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

«Առողջության իրավունք» ԻՀԿ-ի հիմնադիր համանախագահների ասուլիսը՝ փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում
Տեղի է ունենալու «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի անդրանիկ մամուլի ասուլիսը:
Կազմակերպությունն իր պաշտոնական էջում զետեղել է մամուլի հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահները կազդարարեն կազմակերպության գործունեության սկիզբը և կներկայացնեն կազմակերպության առաքելությունը։
 
Փետրվարի 24-ին,  ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի մամուլի ասուլիսը: 
 
Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները կներկայացնեն իրենց կողմից հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը:
 
Համանախագահները կանդրադառնան առողջապահական և սոցիալական ոլորտների այն հիմնական ուղղություններին, որոնք տեղ կգտնեն կազմակերպության որդեգրած քաղաքականության մեջ:
Քննարկումները կշարունակվեն հյուրասիրության շրջանակներում