Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում, ապրիլի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Վահագնի թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գոհար Հարությունյանը եւ հայտնել, որ իր տնից իրեր են գողացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ բնակարանից գողացել են Գ. Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նշված տան մաքրուհի՝ 47-ամյա Իրինա Դ.-ն։ Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մաքրուհուն, ինչպես նաեւ գողոնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրենն է։
Այս առնչությամբ Գոհար Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ի՞նչ եք անում դուք, որպես գործատու, երբ ձեր տանից, խանութից կամ արտադրամասից աշխատակիցը գողություն է անում»:
Նշենք, որ Գոհար Հարությունյանը «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահն է: