Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկել է հերթական հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա խոստացել էր հանրահավաքի ընթացքում ներկայացնել կարևոր, ստրատեգիական կետեր:
Իր ելույթի սկզբում նա հիշեցրեց, որ երեկ հրապարակում ժողովրդի կողմից ինքը առաջադրվել է, որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ինչը շատ պատասխանատու կարգավիճակ է, ուստի ակնկալում է, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն իրենց որոշումը:
«Բայց ուզում եմ արձանագրել մեկ խնդիր, խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանը մասնատված, կոռումպացված համակարգից ազատելը: Կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց բոլորս հստակ պետք է արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող: Մենք քննարկել ենք մեր թիմով, որ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածության: Կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով մայիսի մեկին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրության հարցին, Փաշինյանը կոչ արեց միավորել բոլոր ուժերը, քանի որ այդ օրը, ըստ նրա, ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը:
«Վաղը, ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց` վերսկսելու բանակցությունները: Բայց կա մի պայման, որ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` առաջիկա հանրահավաքը որոշել են անցկացնել ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, իսկ Երևանում բոլոր գործողությունները վաղվա համար առժամանակ դադարեցվում են: Հանրահավաք է նախատեսված նաև Վանաձոր քաղաքում: