Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի և Հայաստանի սահմանն ամբողջությամբ վերցված է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ: Խոսքն Անդրկովկասի երկու հանրապետությունների սահմանային հատվածի ամբողջ երկարության մասին է, բացառությամբ, այսպես կոչված, Լաչինի միջանցքի`մոտ 5 կմ լայնությամբ հատվածի, որը Ստեփանակերտը կապում է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ. հայտնում է Военное обозрение-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում հայտարարել էին ադրբեջանա-հայկական սահմանն ամբողջությամբ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո իրենց զորամիավորումը Ղարաբաղ ուղարկելու պատրաստակամության մասին:
Այս ֆոնին՝ առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, թե ինչպես են ադրբեջանական զորքերը համալրվել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանում: Ադրբեջանի ՊՆ-ն ցուցադրել է կադրեր, որոնցում, բացի զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենաներից, ծանր ռազմական տեխնիկա է տեղափոխվում Հայաստանի սահման: Այն ներառում է, օրինակ, ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ-САУ):
Հայաստանի սահմանի ուղղությամբ տեղակայվել են նաև տանկեր, այդ թվում՝ Т-72, հետևակի մարտական մեքենաներ, մի քանի միավոր ծանր ինժեներական և այլ սարքավորումներ:
Կադրերը ցույց են տալիս, որ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Քելբաջարի շրջան իրականացվել է անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ և մոնիթորինգով:
Փորձագետները նշում են, որ հայկական կողմը ԻՀԿ-ների տեղափոխումը կարող է ընկալել որպես հակամարտության նոր փուլի հնարավոր նախապատրաստություն: Իր հերթին, Ադրբեջանը նշում է, թե Հայաստանի սահման տեղափոխված սարքավորումները պետք է դառնան հակամարտության չբռնկման երաշխիք: