կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 14:45
Քաղաքական

Չդատապարտելով «Շուշիի հռչարակագիրը»` իշխանությունը քվեարկում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ․ Թևանյան

Կանխատեսելի էր ՔՊ-ի վարքագիծը, որովհետև Արտաքին հարաբերությունենրի հանձնաժողովի նիստում նրանց ներկայացրած մոտեցումը հուշում էր, որ իրենք անգամ խուսափելու են բաց քննարկումից և հասարակության առջև իրենց տեսակետները ներկայացնելուց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ ՔՊ-ն այսօր Շուշիի հռչակագրի վերաբերյալ նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում քվորում չէր ապահովել, և նիստը չէր կայացել։

«ՀՀ իշխանությունը առնվազն չի դատապարտում, ինչն ուղղված է ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ։ ՀՀ և Արցախի անվտանգությունը լրջորեն վտանգված են Շուշիի հռչակագրով, և եթե Հայաստանը՝ ի դեմս իր խորհրդարանի, չի դատապարտում  կամ առնվազն մտահոգություն չի հայտնում Շուշիի հռչակագրի հետ կապված, դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը քվեարկում է Հայաստանի անկախության հռչակագրի դեմ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով իշխանության կողմից նախկինում տեղի ունեցած կոռուպցիայի վերաբերյալ շահարկումներին՝ Թևանյանը նշեց․ «Ասել, որ նախկինում կոռուպցիա չի եղել, սխալ է, բայց պետք է արձանագրենք, որ կոռուպցիոն դեպքով որևէ դատական որոշում չկա։ Այստեղից հետևություն՝ կա՛մ նախկինում կոռուպցիա չի եղել, հետևաբար՝ այս իշխանությունները պետք է ներողություն խնդրեն, կա՛մ էլ նախկինում եղել է կոռուպցիա բայց սեփականատերերն են փոխվել։ Փաստացի իրենք են թալանում ժողովրդին, որովհետև նախկինում այլ հայտարարություններ էին անում»։