կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 15:51
Տարածաշրջան

Ադրբեջանն ու Թուրքիան կպաշտպանեն միմյանց. Չավուշօղլուն «Շուշիի հռչակագրի մասին»

Ադրբեջանն ու Թուրքիան կպաշտպանեն միմյանց. Չավուշօղլուն «Շուշիի հռչակագրի մասին»

Ադրբեջանի հետ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Մենք կարող ենք մեզ պահել՝ որպես միասնական պետություն, երբ ժամանակը գա։ Այս զգացումով հաղթանակ գրանցվեց Ղարաբաղում։ Շուշիի հռչակագրի շնորհիվ մեր երկրների հարաբերությունների մակարդակը հասել է ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի․ TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք և Ադրբեջանը կշարունակենք պաշտպանել միմյանց»,- ասել է նա։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։