|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թեմաները երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված Շուշի քաղաք:
«Հենց այս տեսանկյունից ենք մենք դիտում ադրբեջանա-թուրքական վերջին շփումները ամենաբարձր մակարդակով: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում՝ ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և Բաքվի ու Երևանի և Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով և հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է հայտարարություններին, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները և այն ջանքերը, որոնք նպատակաուղղված էին համաձայնագրերի կնքմանը և շարժման սկիզբին դեպի խաղաղ ուղղություն, ապա այդ կապակցությամբ արված բոլոր հայտարարությունները պետք է աշխատեն մեկ նպատակի համար՝ կայունացում, խաղաղ զարգացում, խաղաղության վերականգնում և տարածաշրջանում խաղաղ բնակիչների շահերի բավարարում»,- ասել է Զախարովան: