Իշխանությունը, որը մշտապես խոսում է խոսքի ազատությանից, նախ քրեականացնում է վիրավորանքը, հետապնդում հարյուրավոր մարդկանց՝ իբր ոտնահարված արժանապատվության համար, բայց ԴԵՄ Է քվեարկում տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողներին պատասխանատվության ենթարկելու նախագծին։
Ստորեւ ներկայացնում եմ, թե ինչ էինք առաջարկում մենք, որին խիստ ընդդիմացավ ՔՊ-ն՝ փաստացի փաստաբանություն անելով Ալիեւին եւ արդարացնելով Նիկոլ Փաշինյանի՝ «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք» հայտարարությունները։
«1. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով»:
Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ։
Ագնեսա Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր