Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին շրջանում փոխադարձ անհարգալից վերաբերմունքի դեպքեր գրանցվեցին, որոնք սխալ են. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` հստակեցնելով, որ անթույլատրելի է համարում Հայաստանի և Արցախի հակադրումը:
Նա նաև ընդգծեց, որ պետք է պահպանել քաղաքական խաղի ճիշտ կանոնները, միմյանց նկատմամբ հարգանքի բարձր մակարդակ ապահովել: «Որովհետև մենք ունենք մեկ նպատակ, և այդ նպատակին հասնելու քաղաքականության մեջ անձնական հարցերը չեն կարող դեր խաղալ»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության քարտուղարը:
Դառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ, Գորգիսյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախը չպետք է հակադրվեն միմյանց` անկախ նրանից, թե որտեղ ով կլինի իշխանության: «Նույնիսկ եթե, ամենավատ սցենարով, Ռոբերտ Քոչարյանն Արցախում գա իշխանության, միևնույն է` Հայաստանն ու Արցախը՝ որպես մեկ բռունցք, պետք է աշխատեն՝ ծառայելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերին»,- ասաց պատգամավորը: