|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ Լոնդոնն այսօր՝ փետրվարի 22-ին, կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ։ Երկիրն իր պատասխանը կհամակարգի դաշնակիցների գործողությունների հետ։
«Մենք կհայտարարենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան միջազգային իրավունքի խախտման և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակման»,- գրել է Թրասը Twitter-ում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են նախատեսվում նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից։ Սպիտակ տունը հայտնել է, որ դրանք կլինեն առանձին պատժամիջոցներ այն փաթեթից, որը կներդրվի Ուկրաինա ներխուժման դեպքում։ Բրյուսելը մտադիր է սահմանափակումներ մտցնել Դոնբասյան հանրապետությունների ճանաչման մեջ ներգրավված անձանց նկատմամբ։