կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 17:17
Աշխարհ

Մեծ Բրիտանիան Սիրիայի ԱԳՆ ղեկավարին և 5 այլ բարձրաստիճան պաշտոնյայի ներառել է պատժամիջոցների ցուցակում

Մեծ Բրիտանիան Սիրիայի ԱԳՆ ղեկավարին և 5 այլ բարձրաստիճան պաշտոնյայի ներառել է պատժամիջոցների ցուցակում

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝  «սև ցուցակում» ընդգրկելով այդ երկրի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադին և ՍԱՀ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև մի շարք գործարարների ու զինվորականների. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության համաձայն՝ Բրիտանիան հայտարարել է «Բաշար ալ Ասադի ռեժիմի» դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնց սահմանվել են Սիրիայի նախագահի ամենամոտ դաշնակիցների դեմ:

«Դա արվել է այն բանի համար, որ հասկանալի լինի, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար... Բրիտանիան կարգելի այս վեց մարդկանց մուտքը երկիր և կսառեցնի նրանց ունեցվածքը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Պատժամիջոցները կիրառվել են արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի, նախագահ Բաշար ալ Ասադի խորհրդական Լունա ալ Շիբլի, գործարար Յասեր Իբրահիմի նկատմամբ, որին Բրիտանիան համարում է «Ասադի ֆինանսիստը», գործարար Մուհամմադ ալ Քաթիրջիի նկատմամբ: Ցուցակում էին նաև հանրապետական գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մալիք Ալյան և սիրիական բանակի հինգերորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Զեյդ Սալահը:

«Այս անհատները ռեժիմի ողնաշարի մաս են կազմում, նրանք պատասխանատու են սիրիացի ժողովրդին ճնշելու և նրանց տառապանքներից օգուտ քաղելու համար: 10 տարվա բռնությունից հետո ավելի քան կես միլիոն մարդ է մահացել, 11 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները: Հարձակումներ են իրականացվել կենսական ենթակառուցվածքների, հիվանդանոցների և դպրոցների վրա»,- ասվում է հայտարարության մեջ: