|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկել է վեց լցանավ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Բրիտանիայի ֆինանսական պատժամիջոցների իրականացման վարչության (OFSI) հաղորդագրությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել հեղուկացված բնական գազի փոխադրման Arctic Express լցանավը և Perseas, Torvian, Asteras, Visund և Zenturo նավթի լցանավերը։
Բացի այդ պատժամիջոցներ են սահմանվել նաև Ozon բանկի և ևս հինգ վարկային կազմակերպությունների նկատմամբ՝ Ռոսէքսիմբանկի, «Центр-инвест» բանկի, «Ռեալիստ» բանկի, «Ստավր» բանկի և «Տելեպորտ» բանկի դեմ։