կարևոր
4639 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 18:47
Քաղաքական

Ինչպես ոտքի վրա առանձնազրույց են ունեցել, այդպես էլ ոտքի վրա Հայաստանը շարունակում են ներկայացնել. Գեղամ Մանուկյան

Ինչպես ոտքի վրա առանձնազրույց են ունեցել, այդպես էլ ոտքի վրա Հայաստանը շարունակում են ներկայացնել. Գեղամ Մանուկյան

Շատ դժվար է վերջին գագաթնաժողովի մասին խոսել գործնական, խոսել առարկայական, որովհետև այն ինչ տեղի ունեցավ և  այն ինչ-որ հայտարարվում է ամբողջական տեղեկատվության բացակայության պայմաններում դժվար է կանխատեսումներ անել, դժվեր է եզրահանգումներ անել։ Այս մասին քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մի բան պետք է արձանագրել, որ Երևանում  կայացած Հայաստանի նախագահությամբ գագաթնաժողովը տապալվեց, արդյունքները տապալված էին Հայաստանի համար և հատկապես ցավալի էր, որ Հայաստանի նախագահության պայմաններում դա տեղի ունեցավ։ Հիմա իշխանությունը փորձում է լռության մատնել՝ ինչ է կատարվում ՀԱՊԿ-ի փակ դռների ետևում։ Բայց ես կցանկանամ մի քանի դրվագ արձանագրել, շատ ավելի փոքր դրվագներ, որոնք խոսում են, թե ինչ լրջությամբ էր Հայաստանը պատրաստվել սրան, և ինչ լրջությամբ էր, որ այս ամեն ինչը տեղի էր ունենում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել մի փաստի վրա, 23-ին էր ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը ծանրաբեռնված աշխատանք էր ենթադրում՝ բանակցություններ փաստաթղթերի շուրջ, իսկ ինչ էին անում նախօրեին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի առնվազն երկու կարևոր մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը։ 

«Որևէ լուրջ իշխանություն նման կարևոր ժողովին պետք է մտածեր շատ ավելի պատրաստված հանձնաժողովին ներկայանալու մասին, իսկ նրանք  դրա փոխարեն  զբաղված էին կուսակցական գործով, մամուլում եղավ տեղեկություններ, որ ՔՊ երկար նիստ է տեղի ունեցել, մարզային կառույցների հարցեր են քննարկել, իրենց կուսակցական հարցերն են քննարկել, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը, սա փաստում է, թե որքան են նրանք լրջորեն մոտեցել այս համաժոողվին։ Երկրորդ դրվագը, ցավոք սրտի, մամլո կարճ հաղորդագրություն, ֆեյսբուքյան գրառումներ են լինում, լրատվամիջոցներն էլ դա տարածում են որպես հաղորդագրություն ՊՆ-ի, որ Սուրեն Պապիկյանը կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Շոյգույի հետ։ Երբ նայում ենք լուսանկարները, այդ առանձնազրույցը ոտքի վրա  երկու բառ փոխանակելն է։ Ցավոք սրտի , դրա հետ չեղավ որևէ  քննարկում, թե լավ այս տարիների ընթացքում ՀԱՊԿ հանդիպումներին Հայաստանի նախարարները ինչպիսի մասնակցություն են ունեցել և արդյոք այլ գործընկերների հետ առանձնազրույցներ են ունեցել»,-նշեց նա:

ՀՅԴ-ական գործիչը կարծում է ինչպես ոտքի վրա առանձնազրույց են ունեցել, այդպես էլ ոտքի վրա Հայաստանը շարունակում են ներկայացնել։ 

«ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ խաղաղ ակտիվիստները հրապարակային դաշտում հակաՀԱՊԿ , հակառուսաստան բողոքի գործողություններ կազմակերպեցին, որը լուսաբանվեց հանրային հեռուստաընկերության եթերում, որը այն նույն տրամաբանության շարունակությունն էր, որ Հայաստանը որդեգրել էր 2018թ․-ից։ Հեղինակազրկել ՀԱՊԿ-ը , բայց արդյունքում հարվածելով այդ ամենին, վտանգել Հայաստանի և՛ անվտանգային, և՛ պաշտպանական համակարգը, արտաքին դիվանագիտությունը։ Երբ լսում եմ ՀԱՊԿ-ի քննադատություն, միանգամից հիշում եմ 2018թ․-ի ամառը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովի նկատմամբ վայրենի հարձակումը և  ՀԱՊԿ-ի հեղինակազրկման ամբողջ գործընթացը, որը տեղավորվում է այս իշխանությունների իրական ծրագրերի տրամաբանության մեջ»,- ասաց նա: