կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-18 15:02
Աշխարհ

ԱՄՆ-ը և Եվրոպան բացառել են Ռուսաստանում բանկերի անջատումը SWIFT-ից. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը և Եվրոպան բացառել են Ռուսաստանում բանկերի անջատումը SWIFT-ից. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը և Եվրամիությունը բացառել են ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից՝ որպես հնարավոր պատժամիջոցների տարբերակ. հայտնում է Handelsblatt գերմանական թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Նրա խոսքով՝ դրա փոխարեն նախապատրաստվում են նպատակային տնտեսական միջոցառումներ խոշորագույն վարկային կազմակերպությունների դեմ։

Գերմանիան պնդում է, որ լինեն բացառություններ, քանի որ հակառակ դեպքում կարող են խոչընդոտներ առաջանալ Ռուսաստանից գազի ու նավթի գնումների դիմաց վճարելու համար։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս հինգշաբթի Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և կքննարկի պատժամիջոցների քաղաքականությունը։

Ավելի վաղ իշխող Դեմոկրատական կուսակցության ամերիկացի սենատորները ներկայացրել էին նոր հակառուսական պատժամիջոցների նախագիծ, որի կետերից մեկում առաջարկվում են սահմանափակումներ «մասնագիտացված ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունների մատակարարների համար (օրինակ՝ SWIFT)»։