կարևոր
4912 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 14:06
Քաղաքական

ՀՀ-ի բանկերի կողմից «Միր» քարտերի չսպասարկումը կապված է ԱՄՆ-ի ճնշման հետ․ Պեսկով

ՀՀ-ի բանկերի կողմից «Միր» քարտերի չսպասարկումը կապված է ԱՄՆ-ի ճնշման հետ․ Պեսկով

Հայկական բանկերի գործողությունները, որոնք հայտարարել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին, ամենայն հավանականությամբ կապված են ոչ թե Ռուսաստանի դեմ երկրի անբարյացակամ գործողությունների, այլ ԱՄՆ-ի կողմից գործադրվող աննախադեպ պատժամիջոցների ճնշման հետ։ Այս մասին ապրիլի 1-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Սրա այլ բացատրություններ կան, բազմիցս ասվել է, որ երկրները ենթարկվում են աննախադեպ ճնշման։ Ընկերություններն ու բանկերը քայլեր են ձեռնարկում։ Սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ ընկերների հետ՝ սեփական ռիսկերը պաշտպանելու և իրավիճակը շտկելու համար»,- ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանը և Հայաստանը կշարունակեն ուղիներ որոնել՝ փոխհատուցելու արևմտյան պատժամիջոցների հետևանքով բանկերին հասցված վնասը։

«Մենք կշարունակենք քննարկել և փոխհատուցել այն վնասը, որը բերում է ամերիկացիների կողմից այս աննախադեպ ճնշումը», - հավելել է նա։