կարևոր
5602 դիտում, 2 տարի առաջ - 2023-09-27 17:55
Քաղաքական

Նիկոլի Սյամոյին ադրբեջանցիները չճանաչեցին, իսկ Ռուբեն Վարդանյանին՝ ճանաչելով ձերբակալեցին․ Գագիկ Համբարյան

Նիկոլի Սյամոյին ադրբեջանցիները չճանաչեցին, իսկ Ռուբեն Վարդանյանին՝ ճանաչելով ձերբակալեցին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետաքրքիր է, այսօր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից հետո, ում երկեկ Նիկոլի Սյամոն Հ1-ով անվանում էր "ռուսական շպիոն", որևէ մեկը կա՞, նույնիսկ մեղսունակ նիկոլականների մեջ, որ հավատա երեկ անարգել Հակարիի կամուրջն անցնող Սյամոին, ով, իբր, մեքենայից իջել բարևել է թուրքերին, որոնք իրեն չեն ճանաչել և թույլ են տվել Ադրբեջանում ահաբեկիչ և ցեղասպան հռչակված Սյամոյին մտնել Հայաստան...

Չի բացառվում, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելը ՌԴ-ին Բաքվի կողմից նվաստացնելու քայլ է, քանի որ երեկվա հարցազրույցի ժամանակ նույն Սյամոն Ռուբեն Վարդանյանին անվանեց "ռուսանակ դրածո", որին այսօր թուրքերը ձերբակալում են...

Ի դեպ, ուղղակի զավեշտալի են Ռուբեն Վարդանյանի ձերբակալումով ուրախացողները...»։