կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 11:35
Քաղաքական

ՀՅԴ-ում «Հայդուկ» ջոկատ գոյություն չունի, պատկերվածը անծանոթ դեմք է․ Դաշնակցությունը հերքում է

ՀՅԴ-ում «Հայդուկ» ջոկատ գոյություն չունի, պատկերվածը անծանոթ դեմք է․ Դաշնակցությունը հերքում է

ՀՅԴ-ն «Հայդուկ» ջոկատ երբևէ չի ունեցել, դա սուտ տեղեկատվություն է՝ հետին նպատակներ հետապնդող, այդպիսի բան գոյություն չունի՝ Yerkir.am-ին վստահեցրեց ՀՅԴ «Կամավորական շարժում» գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Սուտ ինֆորմացիան՝ իբրև թե ԱԱԾ-ն դավաճանության մեղադրանքով կալանավորել է դաշնակցական «Հայդուկ» ջոկատի հրամանատար Սամոյին, մի քանի օր է համացանցում ակտիվ տարածում է Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից ակտիվիստ Վարդան Հարությունյանը։  Նա նաև նշում է, իբր Սամոյի շտաբը եղել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ինչը ևս Արտաշես Մխիթարյանը կտրուկ հերքեց։ Նա երբևէ չի տեսել նկարում պատկերված մարդուն՝ անծանոթ դեմք է։  

«Ընդհանրապես «Հայդուկ» ջոկատ գոյություն չի ունեցել, նաև Արամ Մանուկյան կենտրոնում, մեզ հետ կապը բացառված է։ Այդ լուսանկարում պատկերվածն անծանոթ դեմք է, չեմ ճանաչում»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։

Այս սուտը տարածող Վարդան Հարությունյանը Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներից մեկն էր՝ Սուլթան Համիդին ճիշտ համարող,  Թուրքիայի պետական շահերի համար խիստ մտահոգ, «խաղաղարար», Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցը։ ՀԱԿ-ի 2016 թ-ի համագումարում նրա լուսանկարը երևում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիկունքում։ Նա ֆեսբուքում տարածել է նաև ջահերով երթի ժամանակ Թուրքիայի այրվող դրոշի պատկերն ու Ոստիկանությանը հաղորդում ներկայացրել առերևույթ հանցագործության մասին, ինչպես նաև գրառում արել՝ «Աբդուլ Համիդը ճիշտ էր, դաշնակները սխալվեցին»։ Այս երիտասարդը նաև  իր լուսանկարն է տարածել՝ ձեռքին ցուցանակ «ապագան խաղաղությանն է» գությամբ։

Վարդան Հարությունյանը ակնհայտորեն հակադաշնակցական քաղաքական գիծ է տանում, բայց անգամ այդ պարագայում անհասկանալի է նրա բարոյական նկարագրի խեղվածությունը, որով հարյուր հազարավոր անմեղ հայերի կոտորածը կազմակերպած Աբդուլ Համիդին համարում է ճիշտ։ Նրա գրառումները նաև ակնհայտ զրպարտություն են, որով պետք է զբաղվեն իրավապահները։

Աննա Բալյան