Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին: Այս մասին հայտարարություն է տարածել ջոկատը:
«Երջանկահիշատակ հերոս հրամանատար Ջերմուկի Համոյի՝ Մուշեղ Բաբայանի հիմնադրած «Հայդուկ» ջոկատը շարունակում է հավատարիմ մնալ հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությանը և լծակցում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությանը: 2016-ի Ապրիլյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից «Հայդուկ» ջոկատն այսօր հիմնադիր հրամանատարի որդու` Կարեն Բաբայանի գլխավորությամբ իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին, բոլոր բանակային կորպուսների հրամանատարներին ու ԶՈւ վարչության պետերին և միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջին:
Որտեղ որ հող պահող ժողովուրդն ու բանակն է` այդտեղ ենք նաև մենք և անընդունելի ենք համարում, իրենց արյուն քրտինքով ու անձնվեր բազմամյա աշխատանքով շարքային զինվորից և ազատամարտիկից մինչև բարձրագույն սպայակազմի պաշտոնների հասած անձնաց պաշտոնանկությունը, քանզի նրանք են բանակի հիմնասյուները:
Հատկապես այս օրհասական օրերին, նման պահանջները համարում ենք ոչ այլինչ, քան հայրենիքի դավաճանություն:
Սա մենք չենք դիտարկում, որպես քաղաքական հարթության հարց, այլ համարում ենք Հայաստանի անվտանգությանը վերաբերվող առանցքային խնդիր, որտեղ անվերապահորեն պետք է սատարել միմիայն բանակին»: