կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-12 13:37
Իրավական

Շենգավիթում 22-ամյա բնակիչը սպանել է 60-ամյա տղամարդու

Շենգավիթում 22-ամյա բնակիչը սպանել է 60-ամյա տղամարդու

Փետրվարի 11-ին` ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա ձերբակալվել է:

 
 

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

 

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: