| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` հուլիսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը:
«Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ սպանության վայրում հայտնաբերել և առգրավում են մեծ թվով պարկուճներ և գնդակներ:
Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների` պատկանում էր սպանվածին: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 2 ամիս առաջ էր Բելգիայից վերադարձել Հայաստան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածների հատկանիշներով»,- կարդում ենք կայքում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում