կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 11:08
Իրավական

Բահով ու եղանով հարվածել էր հորը սպանած 80-ամյա տղամարդու գլխին ու սպանել. տեսանյութ

Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանություն Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարգիս Թ.-ին սպանել են իր տան բակում:
Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ գործողություններով պարզվեց, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Վարազդատ Շահգալդյանը Սարգիս Թ.-ի տան բակում վիճաբանել է վերջինիս հետ և բահով ու եղանով հարվածներ հասցրել նրա գլխին՝ պատճառելով մահ:
Հանցագործության գործիքներն առգրավվեցին:

Վարազդատ Շահգալդյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Որոնողական գործողություններին զուգահեռ բացատրական աշխատանքներ տարվեցին նրա հարազատների և մտերիմների շրջանում, ինչը տվեց դրական արդյունք:
Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կամիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 80-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացի մի երիտասարդ՝  ծնված 1988թ., ում հայրն սպանվել է 23 տարի առաջ՝ տուժողի կողմից: 

Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակիչը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում ալկոհոլային խմիչք է օգտագործել: Այնուհետև այցելել է հոր գերեզմանին, որից հետո՝ ժամը 22 :00-ի սահմաններում, գնացել է տուժողի տան մոտ: Բակում հանդիպելով 80-ամյա տղամարդու հետ՝ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ վերջինիս պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ բակում գտնվող բահով և եղանով: Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է։