կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 18:00
Իրավական

Ստեփանավանում 22-ամյա աղջիկը դանակահարել և սպանել է 38-ամյա տղամարդու

Ստեփանավանում 22-ամյա աղջիկը դանակահարել և սպանել է 38-ամյա տղամարդու
Սեպտեմբերի 1-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնում  հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր  Կլիմովին:
Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը:
Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինե Գ.-ն մոտ 3-4 օր առաջ Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող` Միլիոնի փողոցի տներից մեկում և դիակը 1998 թ. ծնված Աննա Լ.-ի հետ տեղափոխել  բակում գտնվող արհեստանոց:
Ալեքսանդր  Կլիմովի դիակը հայտնաբերվել է նրա տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով:
Հանցագործության գործիք  դանակն առգրավված է: Հեղինե Գ.-ն ձերբակալված է:

 
Աննա Լ.-ն հանձնվել է պապի հսկողությանը:
Փաստի առթիվ   հարուցվել է  քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: