|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անցած կեսգիշերին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքից ստացված բազմաթիվ վնասվածքներով` 20-ից ավելի վերք, նաև` պարանոցի շրջանում, իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի 16-րդ թաղամասի 39 շենքի մոտ, մահացածը 1972 թվականին ծնված ԱզատԱռաքելյանն է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: