Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև հիմա ոչ մի միջազգային մարմին կամ պետություն կասկածի տակ չի դրել Արցախի անկախության Հռչակագրի օրինականությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
«Այն օրինական է բոլոր նորմերը հաշվի առնելով․ արտահայտվելու ազատությունը, ազատ ընտրություններ կազմակերպելը, ընտրելու-ընտրվելու իրավունքը, հավաքների ազատության իրավունքը, սահմանադրական իրավունքը, բոլոր այս իրավունքները հարգվել են ոչ միայն օրենքի տառով, այլև իրավունքի գերակայության հիման վրա»,-փաստեց միջազգային իրավունքի մասնագետը։
Արցախի անկախությունը հռչակվել է ժողովրդի ազատ կամքի դրսևորմամբ, որտեղ չկար բռնություն։
«Այն, ինչ արցախցիներն արեցին 1991 թ-ին՝ ամբողջությամբ օրինական էր․ օրինական էր նույնիսկ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, օրինական էր Խորհհրդային Միության Սահմանադրության համաձայն, օրինական էր այդ թվականի դրությամբ և հետագայում ընդունված մարդու իրավունքների տարբեր կոնվենցիաներով»,-ասաց Արա Ղազարյանը։
Անգամ Ադրբեջանը կասկածի տակ չի դրել Արցախի անկախության հռչակման օրինականությունը, նշեց նա, բայց դրա փոխարեն առաջ է քաշում տարածքային ամբողջականության գաղափարը։ Եվ և եթե մինչև Կոսովոյի հարցով միջազգային դատարանի որոշումը դեռ միայն տեսական մակարդակով էր նշվում, որ անկախության հռչակումն այլընտրանք է, ապա արդեն Կոսովոյի դատարանի որոշումից և Եվրախորհրդի մոտեցումից հետո, որ անկախությունը նաև մարդու իրավունք է, արդեն հակակշռվում է անկախության հռչակումը տարածքային ամբողջականությանը․ ոչ թե մեկը պայմանավորված է մյուսով, այլ անկախության հռչակումը հակակշիռ է և ինքնուրույն իրավական ու քաղաքական կատեգորիա։ Եթե դա նաև մարդու իրավունք է, նշեց փաստաբանըը, ուրեմն պետք է հարգել արդեն տվյալ շրջանում ապրող մարդկանց ինքնորոշվելու իրավունքը։
Կոսովոյի հարցով առաջին անգամ Հաագայի միջազգային տրիբունալն ամրագրեց, որ չկա որևէ միջազգային նորմ, որով արգելվում է անկախության միակողմանի հռչակումը։
Միջազգային սովորութային իրավունքը և Անվտանգության խորհուրդը միշտ ողջունել են անկախության հռչակումը, նշեց Արա Ղազարյանը, և միայն քննադատել են մի քանի դեպքով, երբ դա ուղեկցվել է բռնություններով։ Ընդհանուր առմամբ, դա դարձել է միջազգային սովորութային նորմ և չկա նորմ, որը պնդում է հակառակը։
«Եվրախորհուրդը համարում է անկախությունը նաև մարդու իրավունք, անկախության հռչակումը և ճանաչումը պետք է դիտարկվի նաև մարդու իրավունքների կոնտեքստում, թեև ճանաչումը հիմնականում քաղաքական գործընթաց է։ Այնպիսի իրավական պաշտպանության միջոցներ, որոնք ամրագրվում են պարտադիր նորմերով՝ խոշտանգումների արգելք, պատերազմական հանցահգործություններ, միջազգային քրեական իրավունքը խախտող պատերազմական հանցագործություներ, ընդհուպ մինչև Ցեղասպանություն»,-նշեց փաստաբանը։
Միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ այս ամենը դանդաղ է կիրառում, բայց արդեն ամրագրվել է, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է՝ ասաց Արա Ղազարյանը։ Այս պրոցեսը արդեն Ադրբեջանը չի կարող կանգնեցնել, հիմա այս պրոցեսը նաև Հաագայի դատարան է մտել և հաջողությամբ գնում է առաջ։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․