|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Չորս C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներով, ժամանել են Լեհաստան. հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռները օդ են բարձրացել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրագ բազայից և վայրէջք կատարել Լեհաստանի Ժեշով քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 90 կմ հեռու։
Լեհաստան է տեղափոխվել ԱՄՆ բանակի 18-րդ օդադեսանտային դիվիզիայի առնվազն 750 զինվոր։ Ընդհանուր առմամբ, այս վայրում կտեղակայվի մոտ 1,7 հազար ամերիկացի դեսանտային։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել էր Գերմանիա, Լեհաստան և Ռումինիա լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի հետ։ Միաժամանակ, նա պարզաբանել էր, որ իրենք «մտադիր չեն կռվել Ուկրաինայում», բայց «կապահովեն հուսալի պաշտպանություն» ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։