|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին կմեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին, որտեղ նախատեսվում է նրա ելույթը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի ընթացքում հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Նյու Յորքում, այնուհետև Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, իսկ Լոս Անջելեսում նաեւ գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Այցի շրջանակներում հանրապետության ղեկավարը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ներկա կգտնվի Շառլ Ազնավուրի՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին:
Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին: