|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք ամերիկյան զորքեր ուղարկելու ծրագրեր չունի, սակայն ունենալու դեպքում էլ չի բացահայտի նման որոշումները։
ԱՄՆ նախագահը նման հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիշիի հետ հանդիպման ժամանակ։
Դոնալդ Թրամփը նշել է, որ ակնկալում է՝ Ճապոնիան կմասնակցի հակամարտությանը՝ հավելելով, որ իրավիճակը շուտով կավարտվի։
ԱՄՆ նախագահը նաև Իրանի դեմ մարտական գործողություններն «էքսկուրսիա» է անվանել։
«Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ, և եթե ուղարկեի, չէի խոսի դրա մասին», - ասել է Թրամփը։