Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայող, 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա է պատրաստվում կենտրոնացնել Ռուսաստանի սահմանների մոտ, հիմնականում՝ Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ներկայումս ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվում են Եվրոպա: «Եվրոպայում զորքերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջաններում»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ «Լեհաստանում և Բալթյան երկրներում ԱՄՆ ուժերն ուժեղանում են, ամերիկյան «4X30» հայեցակարգը ընդունվել և իրականացվում է, նախորդ տարվա համեմատ՝ կրկնապատկվել է օդային հետախուզության ինտենսիվությունը, իսկ ծովայինը՝ կիսով չափ ավելացել է:
«Եվրոպայում ամեն տարի դաշինքն իրականացնում է մինչև 40 հիմնական գործառնական վարժանք՝ հստակ հակառուսական ուղղվածությամբ: Այս տարվա գարնանը ՆԱՏՕ-ի համատեղ զինված ուժերը սկսել են վերջին 30 տարվա ամենահավակնոտ զորավարժությունները՝ Defender Europe 2021-ը», - շեշտել է Շոյգուն: