ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը իր ֆեյսբուքյան էջում հիշեցում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Անցյալ անգամ, երբ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ պատերազմական խաղեր անցկացրին, նրանց թևի կրծքանշանները պատկերում էին Հայաստանի տարածքում գտնվող Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերը Թուրքիայի, և ամբողջ Արցախն ու Սյունիքի հարավային մասը Ադրբեջանի կազմում։
Այս տարվա հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ընկած ժամանակահատվածում Անկարայում և Բաքվում նախատեսվում են անցկացնել մի շարք զորավարժություններ՝ ներգրավելով տասնյակ հազարավոր զորքեր, Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների ողջ երկայնքով»։