Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պետք է համատեղ և արագ ռազմական աջակցություն ցուցաբերեն Ուկրաինային, և զգուշացրել է, որ Ռուսաստանին հիմա պետք է զսպել, քանի որ «այն ժամանակ արդեն ուշ կլինի»։ Այս մասին նա հայտարարել է կանադական The Globe and Mail հրատարակությանը տված հարցազրույցում, որը թողարկվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին։
Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինան իր դաշնակիցների կողմից «արագ արձագանքի» կարիք ունի, ինչը նրան կօգնի լուծել զենիթային հրթիռների, ժամանակակից մարտական ինքնաթիռների և ռազմածովային ուժերի նավերի պակասի խնդիրը։
«Բայց նույնքան կարևոր է, որ կանադացի, ամերիկացի և բրիտանացի զինվորները կտեղակայվեն առաջնագծին մոտ գտնվող դիրքերում: Ունեք ուսումնական ծրագիր Ուկրաինայում։ Կարծում եմ՝ մենք կարող ենք ընդլայնել այն։ 50 հրահանգիչների փոխարեն ուղարկեք 500 հրահանգիչ», - ասել է Ռեզնիկովը՝ նկատի ունենալով կանադական ուսումնական առաքելությունը, որը բաղկացած է 200 զինվորից, որոնք արդեն տեղակայված են երկրում։
Նախարարի խոսքով՝ այդ զորքերը պետք է տեղակայվեն այն վայրերում, որտեղ Ռուսաստանը կարող է տեսնել դրանք՝ Խարկովում, Մարիուպոլում, Կրամատորսկում, Օդեսայում։
«Այս տարածքների վրայով պետք է ծածանվի երեք դրոշ՝ Կանադայի դրոշը, Միացյալ Նահանգների դրոշը և Բրիտանիայի դրոշը։ Այն, որ դուք այստեղ եք, լավ նշան կլինի ռուսների համար»,- ասել է Ռեզնիկովը:
Ռեզնիկովն ասել է, որ ինքը ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքում խզում է տեսնում այն հարցում, թե որքան է պետք հեռու գնալ Ուկրաինային աջակցելու համար: Կանադան, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ավելի հավանական են, որ մարտահրավեր կնետեն Պուտինին, ասել է նա, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան դեռ տատանվում են, քանի որ մտահոգված են Ռուսաստանի հետ իրենց տնտեսական հարաբերությունների պահպանմամբ: