|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ որևէ դատավոր, որ իշխանության սրտի ուզած որոշումն է կայացրել, նրա նկատմամբ չի իրականացվում այն գործողությունը, որն իրականացվում է ընդդիմության նկատմամբ արդարադություն իրականացրած ու նրանց կալանքները վերացրած դատավորների նկատմամբ: Նա առաջարկեց նախագիծը հանել օրակարգից, քննարկել ու մասնագիտական հիմնավորումներ բերել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն է եղել, որ երկու երրորդի նախատեսումը կարող է հանգեցնել շատ դեպքերում արդարացումների:
«Ի՞նչ է նշանակում, որ այս կամ այն դատավորին կենթարկեն պատասխաավության, ո՛չ, քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է, որ լինի քրգործ, գլխավոր դատախազը ներկայացնի հիմնավորումներ: Մի՛ ստեղծեք տպավորություն, որ դա ճնշում է դատական իշխանության նկատմամբ»,- հայտարարեց Վարդանյանը: