Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դատական իշխանության հետ փոխադարձ հարգանքը մեսիջներով չպետք է արտահայտվի։ Չհասկացա՝ ինչո՞ւ եք կասկածի տակ դնում իմ մասնագիտական գիտելիքը։ ԱԺ ամբիոնից հայտնեց դատավոր Դավիթ Բալայանը։
ԱԺ-ի նիստի օրակարգում՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է։ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և քրեկական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։
Բալայանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ իրենից առաջ ելույթ ունեցած ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքերին։ «Ասում եք՝ ավելի բարեվարք թեկնածու․ միգուցե դուք ծանոթ չեք, բայց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իմ բարեվարքության վերաբերյալ՝ առանց որևէ վերապահման»։
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում իր դերը Սահմանադրական դատարանում, Բալայանը պատասխանեց․ «Ես գտնում եմ, որ Սահամանադրական դատարանում կարող եմ իրականացնել սահմանադրությամբ կոնվենցիոն երաշխավորված իրավունքները և ապահովել սահմանադրական մարմինների վեճերի մեջ ճիշտ լուծումը»։
Մանրամասն՝ տեսանյութում