Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մակարյանը գրում է.
««Հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այն ուժերը, որոնք պաշտպանում են 2018-ի հեղափոխության արժեքները»: Այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդ ընտրությունների ժամանակ այս ցանկությունն իրագործելու համար հարգելի վարչապետին առաջարկում եմ հարևան Իրանի օրինակով ստեղծել Պահապանների խորհուրդ և նախապես ստուգելով թեկնածու առաջադրված անձանց քաղաքական հայացքները և կատարած հայտարարությունները որոշեք թե ով է արժանի դառնալու ձեր սրտի պատգամավորն ու ընդդիմությունը:
Այդպիսով պողոսների համար կհեշտացնեք ընտրությունը: Նա պարզապես կընտրի նրանց ում արդեն դուք նախօրոք ընտրել եք և առանց արգելքի կիշխեք նույնիսկ 40 տարի:
Հիշեցնեմ, որ Իրանում գործում է Սահմանադրության Պահապանների խորհուրդ, որը շարունակաբար մոնիտորինգի է ենթարկում քաղաքական գործիչների ելույթներն ու գործունեությունը և խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ որոշում է նրանց արժանավորությունն ու հեղափոխության արժեքներին համապատասխանությունը: Ընտրություններին կարող են մասնակցել միայն թեկնածուները, որոնք կանցնեն Պահապանների խորհրդի ֆիլտրից»: