Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում է: «Նոր ջրագիծ ունենք, բայց ջուր չունենք, դույլերով ենք ջուրը կրում, էսպես ո՞նց կլինի»,- կապանցիներն իրենց բողոքը ներկայացրեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ սովորաբար գյուղերում ունենում են ջրագծի խնդիր, բայց եթե ջրագիծ կա, պետք է արագ ճշտել՝ ի՞նչն է պատճառը: «Պետք է «Վեոլիա ջուր»-ի հետ մեր հարաբերությունները ճշտենք, առհասարակ: Խնդիրն առաջիկայում կուսումնասիրենք ու լուծում կտրվի»,- ասաց նա:
Կապանցիներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ ներդրումներ են արվելու իրենց մոտ: Փաշինյանը պատասխանեց, որ առաջիկայում պատրաստվում են գյուղատնտեսական տեխնիկա ներմուծել Հայաստան: «Գյուղմթերքի մշակման ոլորտն այնքան է զարգացել, որ մենք մտավախություն ունենք, որ մյուս տարի գյուղատնտեսությունը չի հասցնելու արտադրել այնքան գյուղմթերք, որ գործարանների պահանջները բավարարվեն»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ երեք առաջնային խնդիր պետք է լուծվի՝ ոռոգում, հակակարկտային պաշտպանություն և գյուղտեխնիկայի խնդիրը: «Հիշում եք, չէ՞, կոլխոզները, դուք պետք է կամավոր հավաքվեք ու կոլխոզ ստեղծեք»,- ասաց նա: