կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 18:30
Քաղաքական

Հնարավոր է, որ հենց դուք ապագայում ստեղծեք տրակտորներ, որոնք մենք կկիրառենք Հայաստանում. ՀՀ նախագահ

Հնարավոր է, որ հենց դուք ապագայում ստեղծեք տրակտորներ, որոնք մենք կկիրառենք Հայաստանում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանըև նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը դեկտեմբերի 4-ին մեկնեցին Լոռու մարզ՝ այցելելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)ՍՄԱՐԹ կենտրոն։

Արդեն կես տարի գործող կենտրոնում նախագահն ու տիկին Սարգսյանը շրջայց ունեցան՝ ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա։

Ոգևորելով ռոբոտիկայի խմբակի սաներին՝ նախագահը նկատեղ․«Դուք ոչ թե պարզապես լեգո եք հավաքում, այլ Ձեր ապագան եք կառուցում։ Հնարավոր է, որ հենց դուք ապագայում ստեղծեք տրակտորներ, որոնք մենք կկիրառենք Հայաստանում,և չենք ներկրի այլ երկրներից»։

Նախագահ Արմեն Սարգսյանը տպավորված էր կենտրոնով։ Նա վստահեցրեց, որ իր այցելած որևէ երկրում նման կենտրոն երբևէ չի տեսել։ Նա հորդորեց կենտրոնի սաներին հպարտանալ ու գիտակցել, որ իրենք Հայաստանի հպարտ քաղաքացիներ են։

Կենտրոն հաճախող երեխաներից շուրջ երկու հարյուրը դիմավորեցին Հայաստանի ղեկավարին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի՝ Անդրեա Մարտինի անվան կատարողական արվեստի լսարանում։

«Նյու Յորքի միլիոնավոր երեխաներ կերազեին նման կենտրոն ունենալ։ Այնքան եմ հավանում այս կենտրոնը, որ սկսելու եմ շուտ-շուտ գալ, որովհետև իմ տունը միայն Երևանը չէ, այլև Վանաձորը, Դեբետը, Դսեղը․․․Ամառային արձակուրդներին թոռնիկներիս էլ կբերեմ այստեղ»,- տպավորությունները կիսեց նախագահ Արմեն Սարգսյանը։

Ջերմ ու անկաշկանդ հարց ու պատասխանի ընթացքում կենտրոնի Մեդիագրագիտության խմբակ հաճախող պատանիները հնարավորություն ունեցան փոքրիկ, ոչ ստանդարտ հարցեր ուղղել նախագահ Սարգսյանին, օրինակ՝ «ո՞վ է Հայաստանի լավագույն ՍՄԱՐԹ քաղաքացին», ինչին նախագահըպատասխանեց՝ «հենց Դուք»։

Հանդիպման վերջում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը գրքեր նվիրեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաներին։ Իրենց հերթին, երեխաներն իրենց ձեռագործ աշխատանքները՝ որպես հուշանվեր, փոխանցեցին երկրի ղեկավարին։