Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հունիսի 25-ի որոշմանը, նշեց. «Ցավոք, մեր վատագույն կանխատեսումները, մեծ հաշվով, իրականություն են դառնում։ Դիտարկելով հարցը բացառապես միայն իրավունքի տեսակետից՝ կարող ենք արձանագրվել, որ բազմաթիվ խախտումներ արդեն փաստված են։ Սա վկայում է այն մասին, որ գործն անխոցելի չէ»։
Ըստ Մինասյանի՝ մեղադրանքի ծավալն ու հոդվածները բավարար հիմնավորված չեն. «Սա նշանակում է, որ կասկածն ու հասարակության մեջ ընդվզումները շարունակվելու են։ Այն, ինչ տեղի է ունենում խափանման միջոցի հարցում՝ նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս»։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ սա մի գործ է, որ խախտում է բազմաթիվ իրավական նորմեր, և նաև քաղաքական օրակարգում ձևավորվում է սևերի ու սպիտակների արատավոր երևույթը. «Այս երևույթը սկսվեց փողոցից, երբ փողոցը սկսում է ճնշել արդարադատության համակարգին, գործող իշխանությունն էլ տուրք է տալիս փողոցին՝ մշտապես դժգոհություն է լինելու։ Գործադիր իշխանությունը որևէ կերպով չպետք է ճնշում գործադրի դատական իշխանության վրա»։
Այս պահին, ըստ Արծվիկ Մինասյանի, նման ճնշում առկա է։
Ինչ վերաբերում է Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությանը, նրա հետ ընդդիմադիր բևեռ ձևավորելուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք իրենց օրակարգն ունեն. «Որևէ մեկի օրակարգով շարժվելու ձգտում չունենք»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չբացառեց իրավիճակային տարբեր հարցերի շուրջ գործակցությունը։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։