Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Եռաբլուրում որդեկորույս մայրերի հանդեպ արված քայլը ոչ թե բարոյականության կարմիր գծերի հատում էր, այլ հենց բարոյականության ոչնչացում: Ոչինչ չէր լինի եթե պետականությունն ու անկախությունը կործանման հասցրած իշխանավորները տեղի տային ծնողների պահանջին և չունենային «մտահոգ» դեմքերով հերթական խմբակային նկարը: Իսկ նման անբարո հրաման տվողներին և կատարողներին ասեմ, որ ձեր «վաստակած» հացի մեջ անեծք և արյուն կա:
Տպավորություն է, թե ընդհանուր տեմպի տակ ընկած ձեզնից շատերը արդեն չեն գիտակցում, թե ինչ են անում. գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք: Ամեն ինչ վերջ ունի և հետո ի՞նչ պատասխան եք տալու այս ամենի համար, իսկ այս և այլ դեպքերի հետ կապված ձեզ հարց տվողներ հաստատ լինելու են:
Հ.Գ. որպեսզի անուղղելի լավատեսի տպավորություն չթողնեմ, ասեմ, որ խոսքս չի վերաբերվում բարոյականության և տրամաբանության հետ իրենց կապը վերջնական ու հավետ խզած որոշներին կամ ոմններին»: