կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 10:49
Հասարակություն

Հրաժարակա՞ն եք տվել, ​​ինչո՞ւ, թե՞ դավաճանը որոշել է, որ Ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխավոր հյուպատոս. հարցեր ՀՀ գլխավոր հյուպատոսին

Հրաժարակա՞ն եք տվել, ​​ինչո՞ւ, թե՞ դավաճանը որոշել է, որ Ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխավոր հյուպատոս. հարցեր ՀՀ գլխավոր հյուպատոսին

ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգեն Սոսիկյանը գրում է, որ սոցցանցերում վերջերս շրջանառվող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմեն Բայբուրդյանը լքում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։

Սոսիկյանը ցավով նշում է, որ մինչ օրս հյուպատոսության կամ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հանկարծակի մեկնելու  վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա:

«Թափանցիկության և հստակության բացակայությունը խոսուն է:

Պարոն Բայբուրդյան, Արևմտյան Միացյալ Նահանգների միլիոնավոր համայնքը շատ ավելին է մարդկանց փոքր խմբից, որոնք ոգևորված են ձեզ հետ լուսանկարվել տեղական միջոցառումների ժամանակ:

Համայնքն արժանի է Ձեզնից ուղիղ լսելու: Ձեր բացատրությունն էական է:

Հրաժարակա՞ն եք տվել։ Եթե այո, ինչո՞ւ։

Թե՞ դավաճանը որոշել է, որ ձեր «առաքելությունն ավարտված է», որ ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխավոր հյուպատոս։

Ինչևէ, հարցը մնում է…

Դուք չօգտագործեցիք ձեր ձայնը որպես գլխավոր հյուպատոս՝ ձեր վերադասի դավաճանական գործողությունները բացահայտելու համար: Ձեր խլացնող լռությունը կշարունակվի նաև, որպես նախկին գլխավոր հյուպատո՞ս»,- գրում է Վիգեն Սոսիկյանը:

 

 

Տես նաև՝  Փաշինյանը, վաղ թե ուշ, ձեզ լքելու է այնպես, ինչպես առաջնագծում լքեց մեր տղաներին. Վիգեն Սոսիկյանի բաց նամակը` Լոս Անջելեսում հայ հյուպատոսինին: