|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսին` ժամանակավորապես լքել երկիը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն` իր դիվանագիտական աղբյուրին հղումով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Երեկ Իսրայելի ԱԳՆ-ն էր առաջարկել Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին` լքել երկիրը:
Երկրների միջև հարաբերությունները սրվել են Գազայի հատվածում կատարվող իրադարձությունների պատճառով: Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 61 պաղեստինցի: Ակցիաները կապված էին ԱՄՆ-ի` իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ: