Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Դատավորները, որոնք այնքան համարձակություն եւ կամք չունեն քաղաքական բռնաճնշումներին դիմակայելու, թող բարի լինեն հեռանալ դատական համակարգից․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով արդարադատության ոլորտում աշխատող «ծառայամիտ» դատավորների մասին։
«Ճնշումների չդիմացող դատավորները, նույնիսկ՝ իմ կոլեգաները, ասում են՝ դե մեղադրելու չի, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ ճնշումների են ենթարկվում այդ դատավորները: Ես մեղադրում եմ նրանց, որովհետեւ, եթե քաղաքական ճնշումներին դիմակայելու կամք ու համարձակություն չունեն, լքում են արդարադատության խրամատներն այս կամ այն ճնշման ներքո, ուրեմն գոնե թող այնքան բարեխղճություն ու համարձակություն ունենան՝ դիմումները գրեն ու դուրս գան դատական համակարգից։ Քաղաքացիները, որոնք ակնկալում են իրենց իրավունքների պաշտպանություն, կրակը չեն ընկել, որ այդ դատավորների վրա կոմպրոմատներ կան, նրանք էլ ճնշումների նկատմամբ շատ դյուրագրգիռ են, նրբազգաց, սիրտները չի դիմանում: Իրենք թող իրենց խնդիրներով տապակվեն, որոշում կայացնեն՝ դուրս գան դատական համակարգից, եթե արդարադատություն անելու կամք ու ունակություն չունեն»,- ընդգծեց Հարությունյանը:
Վերջին երեք տարվա ընթացքում կայացված դատական ակտերն ու դատավորների անաչառությունը արդարադատության նժարի վրա է դնում։ «Մեր աչքի առաջ, բառի բուն իմաստով, բռնաբարվում է արդարադատությունը: Իրավունքի գերակայությունը դարձրել են դռան առջեւի շոր: Աշոտ Մինասյանի (Երկաթ) կալանքը դատական ակտով վերացնող դատավորի նկատմամբ սկսվում է քրեական հետապնդում: Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն՝ բոլոր անդամները, այդ թվում՝ իրավաբան-գիտնական անդամները, տալիս են իրենց համաձայնությունը, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսվի քրեական հետապնդում: Դատավոր Բախշիյանի նկատմամբ կիրառվողը, այն ինչ-որ հիմա տեղի է ունենում, մեսիջ է բոլոր այն դատավորներին, որոնք ՔՊ-ի դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ հայցը կքննեն կամ այն քրեական գործերը, որոնք վերաբերում են իշխանություններին կամ ուղղակիորեն շոշափում են նրանց այսրոպեական շահերը»,- մեկնաբանեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան