|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Չաթլախ» բառը հնարավոր է` տարբեր բացատրություններ ունենա, բայց նախարարը թող դրական իմաստով դա ընկալի: Այսպես պատասխանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե «չաթլախ» բառը, բացի «ճաք տված»-ից, նաև հայհոյանք է:
Հիշեցնենք, որ, ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` «ընդդիմությունը ղալաթ է անում» արտահայտության, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է` «եթե բառարաններով առաջնորդվենք, ապա մենք էլ կարող ենք ասել` ղալաթ ես անում, չաթլախ, թող չնեղանա»:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ինչպես Հրայր Թովմասյանն է բառարանային բացատրություն գտել` «ղալաթ» բառը թարգմանելով ու բացատրելով, թե դա վատ բառ չէ, այնպես էլ «չաթլախ» բառը թող բառարաններում գտնի ու ընկալի բառի ամենադրական իմաստը: