Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը շարունակել են մտքեր փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանի Դաշնությանը երկարաժամկետ, իրավաբանորեն ապահովված անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ։
Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ մանրամասն ներկայացրել է այս խնդիրների հանդեպ սկզբունքային մոտեցումները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռախոսով հետագա շփումների, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների անձնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ։